Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը

Կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը
09.09.2013 | 11:50

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից:

Ինչպես տեղեկացնում է գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ, տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման և գեոդինամիկ գործընթացների մասին: Գիտաժողովի թեման հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին:

Միջոցառման կազմկոմիտեի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանի կարծիքով, շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակման և տեղեկատվական վերահսկման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:

Գիտաժողովի արդյունքում ակնկալվում ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների և այլ մասնագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար: Այսպիսով նաև նոր թափ կհաղորդվի այս ուղղությամբ գիտական և տեխնիկական հետազոտությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ